BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վրաստանում ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառների զանգվածային ձերբակալություններ են սկսվել

Վրաստանում ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառների զանգվածային ձերբակալություններ են սկսվել
13.11.2013 | 15:35

Վրաստանի իրավապահ մարմինները Բաթումիում և սևծովյան հանգստավայրերում զանգվածային ստուգումների արդյունքում հարյուրավոր ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառների են ձերբակալել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մեթանաթ Ազիզովան: Նրա խոսքով, մարմնավաճառներն այժմ խուճապահար փախչում են Թուրքիա: «Վրաստանում նրանք ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով են»,-ասել է Ազիզովան` նշելով, որ այդ հարցը օրակարգում է և իրենք մշտապես այն քննարկում են Վրաստանի հասարակական կազմակերպությունների հետ:

Նա հայտնել է, որ Վրաստանի իրավապահ մարմիններն արդեն հաստատել են այն լուրը, թե Ադրբեջանից Վրաստան ժամանած մարմնավաճառներն այժմ շտապ մեկնում են Թուրքիա: «Դրա պատճառը Վրաստանում սկսված ձերբակալություններ են»,-ընդգծել է Մ. Ազիզովան:

Ըստ վիճակագրության, ադրբեջանցի մարմնավաճառները ամենաշատը մարդկանց առևտրի զոհ են դառնում Վրաստանում, Թուրքիայում և Արաբական միացյալ էմիրություններում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ